Իտալական «Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն հերքել է Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Հռոմի «Լացիոն», Թուրինի «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» և «Նապոլին»:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- իտալացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 ասիստի հեղինակ: