Logo

«Ֆիորենտինան» նոր պայմանագիր է կնքել իր գոլահարի հետ

16:39 / 30.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ֆիորենտինան» նոր պայմանագիր է ստորագրել հարձակվող Մոյզե Քինի հետ, հայտնում է «Վիոլայի» պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2029թ. հունիսի 30-ը ներառյալ։

Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը տոսկանական ակումբ է տեղափոխվել 2024թ. հուլիսին։ Նա 19 գոլով Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի երկրորդ գլխավոր ռմբարկուն էր` ռմբարկուական պայքարում զիջելով միայն Մատեո Ռետեգիին («Ատալանտա», 25)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ