Logo

«Ֆիորենտինայի» լեգենդ Չելեստե Պինին մահացած են գտել իր տանը

15:55 / 23.07.2025Ֆուտբոլ
null

«Ֆիորենտինայի» նախկին պաշտպան Չելեստե Պինը հուլիսի 22-ին մահացել է 64 տարեկանում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Նրա մարմինը նախկին ֆուտբոլիստի տանը գտել է ազգականը, որը մտահոգված է եղել Պինի հետ շփման բացակայությամբ: Կինն անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

Մահվան վարկածներից մեկն ինքնասպանությունն է, սակայն իրավապահ մարմինները չեն բացառում այլ հանգամանքներ:

Չելեստե Պինը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 9 մրցաշրջան՝ մասնակցելով 200 խաղի: 1984 թվականին նա Իտալիայի Մ21 հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը: 2022 թվականին Պինն ընդգրկվել է «Մանուշակների» Փառքի սրահում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ