«Ֆլամենգոն» Բրազիլիայի առաջնության նախավերջին տուրում 1-0 հաշվով հաղթեց «Սեարային» ու Ա Սերիայի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց չեմպիոնական տիտղոսը:
Ակումբը 37 տուրից հետո 78 միավոր ունի և առաջ է երկրորդ տեղում գտնվող «Պալմեյրասից» 4 միավորով։ Սա Ֆիլիպե Լուիսի թիմի չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում։ «Ֆլամենգոն» հաղթել է նաև Լիբերտադորեսի գավաթը, Բրազիլիայի Սուպերգավաթն ու Ռիո դե Ժանեյրոյի նահանգի առաջնությունը։
«Ֆլամենգոն» իր պատմության մեջ ութերորդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն և առաջին անգամ՝ 2020 թվականից հետո։


