«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի խաղում տարած հաղթանակի (2-1) մասին, հայտնում է Marca-ն։
«Սա թիմային հաղթանակ էր։ Մրցակիցը գիտեր` ինչպես խաղալ, և մենք ստիպված էինք տանջվել, բայց արժանի հաղթանակ տարանք։
«Ռեալ Սոսյեդադը» շատ ցածր էր պաշտպանվում, և մենք պարտավոր էինք աստիճանաբար շտկել մեր խաղը։ Հիանալի է, որ Յամալը վերադարձել է։ Բոլորը կարող են տեսնել` որքան լավն է նա։
Ամբողջ թիմը լավ աշխատանք կատարեց։ Նախորդ խաղից հետո ընդամենը 68 ժամ ունեինք հանգստանալու համար, ու անհավատալի է, թե ինչպես են բոլոր ֆուտբոլիստները ներդնում իրենց ամբողջ ներուժը։
Սա լավ արդյունք է, բայց դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Պետք է շարունակենք աշխատել»,- ասել է գերմանացի մասնագետը։
«Բլաուգրանան» «Ռեալ Սոսյեդադին» հաղթելու շնորհիվ 19 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Բասկյան ակումբը 5 միավորով 17-րդն է։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


