Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում միայն հաղթանակ է սպասում իր թիմից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մտածում եմ միայն հաղթանակի մասին: «Բենֆիկային» հաղթելը թոփ-8-ում մնալու կարևոր քայլ կլինի:
2020 թվականին այս ստադիոնում «Բավարիայի» հետ նվաճեցի Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն այժմ լրիվ այլ իրավիճակ է: Այս անգամ մրցակիցը տանտեր թիմն է` ուժեղ ֆուտբոլիստներով: Անխել Դի Մարիան «Բենֆիկայի» բարձրակարգ խաղացողներից է»,- ասել է գերմանացի մասնագետը:
«Բարսելոնան» Լիգայի փուլում 6 խաղից հետո 15 միավորով երկրորդն է, «Բենֆիկան»` 10 միավորով 15-րդը:
«Բենֆիկա» - «Բարսելոնա» խաղը տեղի կունենա հունվարի 21-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի Fast TV հավելվածում: