Logo

Ֆլիկ. «Չեմ կարող ինձ արդարացնել նման բաներով»

17:23 / 14.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն անդրադարձել է «Վալենսիայի» դեմ Լա լիգայի չորրորդ տուրի տնային խաղը «Յոհան Կրոյֆ» ստադիոնում անցկացնելուն, հաղորդում է AS-ը: Սեպտեմբերի 14-ին նշանակված խաղը կկայանա 6000 երկրպագու տեղավորող ստադիոնում, քանի որ վերակառուցված «Կամպ Նոուն» դեռ պատրաստ չէ հանդիպումներ ընդունելուն:

«Ես խոսեցի ֆուտբոլիստների հետ. նրանք ասացին, որ դա իրենց վրա չի ազդի։ Սա արդարացում չէ. ես չեմ կարող ինձ արդարացնել նման բաներով։ «Վալենսիան» ևս կխաղա այս մարզադաշտում։ Մենք արդեն հաղթել ենք այս ստադիոնում՝ «Կոմոյի» դեմ խաղում»,- ասել է գերմանացին:

Հիշեցնենք, որ 2023/24 և 2024/25 մրցաշրջաններում կատալոնացիներն իրենց տնային խաղերն անցկացրել էին Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ