«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Հեշտ խաղ չէր։ Մենք ստեղծեցինք գոլային պահեր, բայց մրցակիցը լավ էր պաշտպանվում ու ագրեսիվ էր խաղում։ Մեր պրեսինգն այնքան էլ հաջող չէր ստացվում։ Բազմաթիվ մենապայքարներ էինք պարտվում։
Այսպիսի բարձր գծով պաշտպանությունն իր դժվարություններն ունի։ Մենք պետք է ավելացնենք ու ավելի ինտենսիվ լինենք։ Այո՛, կարող ենք ինչ-որ բան փոխել խաղում, բայց ոչ խաղաոճը։ Չենք փոխելու այն. մենք «Բարսելոնան» ենք»,- ասել է գերմանացի մասնագետը:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


