«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը «Բետիսի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղից առաջ՝ ասուլիսի ընթացքում, խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի մասին:
«Ես միշտ անկեղծ եմ բոլորի հետ: Երբ ժամանեցի այստեղ, Ֆատին ինձ խոստացավ, որ մեծ պրոֆեսիոնալ է ու ամեն ինչ անելու է՝ լավագույն մարզավիճակին հասնելու համար: Իսկ հետո վնասվածք ստացավ, բայց վնասվածքից ապաքինվելուց հետո նա այդպես էլ 100 տոկոսով չնվիրվեց թիմին, ինչը շատ ցավալի է բոլորիս համար»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հանսի Ֆլիկը «Բետիսի» դեմ խաղի հայտացուցակից դուրս է թողել Ֆատիին: