Logo

Ֆլիկ. «Լևանդովսկիի համար լավ կլինի «Ինտերի» դեմ խաղը սկսել պահեստայինների նստարանին»

20:51 / 05.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նշել է, որ վնասվածքից ապաքինված լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում չի լինի կատալոնական գրանդի մեկնարկային կազմում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Կարծում եմ՝ վնասվածքից հետո Ռոբերտ Լևանդովսկիի համար ավելի լավ կլինի խաղը սկսել պահեստայինների նստարանին, բայց նա պատրաստ է:

Կտեսնենք՝ կկարողանա՞ նա մեկնարկային կազմում խաղալ «Ռեալի» դեմ Լա լիգայի մրցավեճում»,- ասել է գերմանացի մասնագետը:

36-ամյա ֆուտբոլիստը երեք շաբաթ խաղադաշտ դուրս չգալուց հետո վերադարձել է կատալոնական ակումբի հայտացուցակ:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Կարդացեք նաև՝

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ