Logo

Ֆլիկ. «Պեդրիի վնասվածքն անակնկալ էր մեզ համար»

17:38 / 01.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է թիմի կիսապաշտպան Պեդրիի վնասվածքի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Պեդրիի վնասվածքն անակնկալ էր մեզ համար։ «Էլ Կլասիկոյից» հետո նա միայն թեթև ցավեր ուներ, բայց հետո բուժզննում անցավ, և պարզվեց` վնասվածք ունի։

Մենք կորցրել ենք մեր առանցքային խաղացողներից մեկին։ Հուսանք` նա շուտ շարք կվերադառնա»,- ասել է գերմանացի մասնագետը։

DAZN-ը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի մկանային վնասվածքը սպասվածից լուրջ է. նա խաղադաշտից կբացակայի 6-7 շաբաթ։

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ