«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով:
«Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել «Աթլետիկոյի» ստադիոնում: Նրանք հիանալի թիմ են և ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բայց մենք լավ աշխատեցինք:
Նոր տարուց հետո «Բարսելոնան» զգալի առաջադիմել է: Թիմը հավատաց մարզչական շտաբի գաղափարին»,- ասել է գերմանացին:
Իսպանիայի գավաթի եզրափակիչում կատալոնական թիմը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:


