Logo

Ֆլիկ. «Յամալն ու Ֆերմինը պատրաստ են, բայց չեն կարող խաղալ 90 րոպե»

20:28 / 17.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Ժիրոնայի» դեմ հոկտեմբերի 18-ին կայանալիք կատալոնական դերբիից առաջ ասել է, որ Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը պատրաստ են խաղադաշտ դուրս գալուն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Կորուստնե՞ր. ես ոչինչ չեմ կարող անել։ Մենք պետք է լուծում գտնենք։ Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը վերադարձել են, բայց նրանք չեն կարողանա խաղալ 90 րոպե։

Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, և դա է, ինչ ես սպասում եմ թիմից։

Վերջին շաբաթներին կորցրել ենք հարձակման գծի շատ խաղացողների։ Մենք ունենք մի քանի հնարավոր լուծումներ։ Որոշ խաղացողներ կվերադառնան, բայց նրանք գուցե դեռ ֆիզիկապես լավ վիճակում չլինեն։ Կան նաև «Լա Մասիայի» խաղացողներ, որոնք կարող են վաղը մեզ համար տարբերակ լինել։

Լևանդովսկին ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նույնն ինձ հայտնել էր նաև Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Ռոբերտը ցավեր չունի:

Ֆրենկի դե Յոնգը կիրակի խաղաց և ժամանակ ուներ հանգստանալու։ Պեդրին ավելի քիչ հանգստացավ, բայց նա լավ մարզավիճակում է»,- ասել է գերմանացի մասնագետը:

«Ժիրոնայի» դեմ խաղը բաց կթողնեն իսպանացի հարձակվող Ֆերան Տոռեսն ու բրազիլացի վինգեր Ռաֆինյան:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ