Logo

Ֆլիկ. «Յամալը պետք է ամուր կանգնած մնա ոտքերի վրա»

22:44 / 26.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի վինգեր, 17-ամյա Լամին Յամալի մասին, որն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում հուլիսի 14-ին հաղթել էր Եվրոպայի առաջնությունում:

«Այն, ինչ արեց Յամալը Եվրոյում, անհավանական է: Այժմ նրա համար կարևոր է ամուր կանգնել ոտքերի վրա։ Նա կարողանում է մեզ հրաշալի պահեր պարգևել։ Լամինը ֆանտաստիկ ճանապարհ է անցնում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AP News-ը։

Հիշեցնենք, որ Յամալն արժանացել էր Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին և ճանաչվել լավագույն գոլի հեղինակ։ Նա Եվրոների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում անցկացրած 6 խաղում դարձել էր մեկ գոլի և չորս ասիստի հեղինակ: Յամալը գոլային փոխանցում էր կատարել նաև եզրափակիչում, որտեղ Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին և ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ