Logo

Ֆլիկի «Բարսելոնան» գնում է պատմական ռեկորդի հետքերով

14:31 / 03.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» բոլոր մրցաշարերում 21 խաղ անընդմեջ անպարտելի է ու կարող է ակումբային ռեկորդ գրանցել, գրում է AS-ը:

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն անընդմեջ անպարտելի խաղերի ցուցանիշով զիջում է միայն 4 մարզիչների թիմերի: Ֆրանկ Ռայկարդի «Բարսելոնան» 2005/06 մրցաշրջանում 24 անընդմեջ անպարտելի խաղ է անցկացրել, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը՝ 2010/11 մրցաշրջանում 28 անընդմեջ անպարտելի հանդիպում, 2-րդ տեղում Էռնեստո Վալվերդեի «Բարսան» է, որի անպարտելիության ցուցանիշը 29 է, իսկ ակումբային ռեկորդը պատկանում է Լուիս Էնրիկեի «Բարսելոնային», որը 2015/16 մրցաշրջանում չպարտվեց 39 անընդմեջ խաղերում: 

«Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ