Logo

Ֆլիկի նախկին օգնականը գլխավորել է «Ռեյնջերսը»

21:17 / 20.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

36-ամյա Դանի Ռյոլը նշանակվել է Գլազգոյի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը 2,5 տարվա պայմանագիր են ստորագրել: Ավելի վաղ շոտլանդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Ռասել Մարտինը:

Ռյոլի նախորդ աշխատավայրն անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր հուլիսին: Երիտասարդ մասնագետը նախկինում եղել էր Ռալֆ Հասենհյուտլի օգնականը «Լայպցիգում» և «Սաութհեմփթոնում», նաև Հանս-Դիտեր Ֆլիկի օգնականը Մյունխենի «Բավարիայում» ու Գերմանիայի ազգային հավաքականում։

«Ռեյնջերսը» Շոտլանդիայի Պրեմիերշիփի 2025/26 մրցաշրջանում 6-րդ տեղում է։ Գլազգոյի թիմը պարտվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին երկու խաղերը՝ բելգիական «Գենկին» (0-1) և ավստրիական «Շտուրմին» (1-2)։

Շոտլանդիայի Պրեմիերշիփի բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ