«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը «Լևանտեի» դեմ Լա լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը նախորդած ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է AS-ը:
«Խոսել եմ Կասադոյի հետ: Նա չի ցանկանում հեռանալ, ես նույնպես չեմ ուզում, որ նա հեռանա: Չեմ ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստներից՝ հանուն գումարի: Մեր առջև մեծ նպատակներ ենք դրել այս մրցաշրջանում, և ես ունեմ բոլոր ֆուտբոլիստների կարիքը:
Լևանդովսկիի՝ խաղադաշտ վերադառնալու հարցում դեռ հստակություն չկա: Եթե տեսնենք, որ պատրաստ է, ապա նրան կընդգրկենք հայտացուցակում: Ֆերան Տորեսը «Մալյորկայի» դեմ լավ խաղաց ու գոլ խփեց, իսկ գոլ խփելը հարձակվողի համար լավագույն փաստարկն է՝ հաջորդ խաղում կրկին մեկնարկային կազմում լինելու համար»,- ասել է գերմանացին:
Վերջին օրերին իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մարկ Կասադոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, և որ «Բարսելոնան», հնարավոր է, վաճառի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը՝ ֆուտբոլիստներին գրանցելու խնդիր չունենալու համար:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


