Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն աջ ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը շատ արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։
60-ամյա մարզիչը «Կապտանռնագույնների» հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։


