Logo

Աղբյուր. Ֆլիկը որոշում է կայացրել Նեյմարի վերաբերյալ

15:56 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշում է կայացրել բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Fichajes.net-ը:

59-ամյա մասնագետը չի ցանկանում թիմում տեսնել աստղային խաղացողին, և «Բարսելոնան» նրան վերադարձնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Եվրոպա:

Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-17 մրցաշրջանների ընթացքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ