Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վստահ է, որ վինգեր Ժոաու Ֆելիքսը կվերգտնի լավագույն մարզավիճակը։
Sport.es-ը գրում է` գերմանացի մասնագետը կարծում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կրկին ցույց կտա իր որակները, եթե ակումբում վստահեն նրան։ Ֆլիկը համոզված է, որ Ֆելիքսը կկարողանա իրացնել անհավատալի տաղանդը։
Հիշեցնենք, որ 24-ամյա եզրային հարձակվողը նախորդ մրցաշրջանում «Բլաուգրանայում» հանդես էր գալիս վարձավճարով և 44 խաղում խփել է 10 գոլ, կատարել 6 ասիստ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Կատալոնական ակումբը ցանկանում է գնել նրա տրանսֆերը։


