«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ խոսել է կատալոնական գրանդի եզրային հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մենք պետք է սպասենք 24 ժամ, որպեսզի հասկանանք, թե արդյոք նա հասանելի կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում»:
Հուսով եմ, որ Լամինեն կլինի թիմի հայտացուցակում»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Յամալը վնասվածք է ստացել «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղում (2-0): Հանդիպումից հետո Եվրոպայի չեմպիոնը սոցցանցերում արյունոտ գուլպայով տեսանյութ է հրապարակել:
«Բարսելոնա» - «Աթլետիկո» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 26-ին Կատալոնիայում, կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին:
🚨 Hansi Flick on Lamine Yamal: “We have to wait 24h to understand if he will be available against Atlético Madrid”.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) February 24, 2025
“But I really hope to have Lamine as part of the squad”. pic.twitter.com/4utI65j5DG


