Logo

Ֆլորիան Տովենը 6 տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական

22:50 / 06.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լանսի» հարձակվող Ֆլորիան Տովենը 6 տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, Sportstar-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատել է ազգայի թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

32-ամյա ֆուտբոլիստը հավաքականում կփոխարինի ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլային, որը վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ ազգային թիմին:

Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոնները պատրաստվում են ԱԱ-2026-ի ընտրական փուլի հերթական խաղերին:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ