Logo

Ֆլորիան Վիրցը կբացակայի մի քանի շաբաթ

15:45 / 10.03.2025• Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն աջ կոճի վնասվածքի պատճառով կբացակայի մի քանի շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի տնային խաղում (0-2)։

Գերմանացի կիսապաշտպանը չի կարողանա օգնել իր թիմին «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Դիմակայության առաջին մրցավեճում «Բայերը» պարտվել է 0-3 հաշվով։

Վիրցն ընթացիկ մրցաշրջանի 39 խաղում խփել է 15 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ