Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է Լևերկուզենի «Բայերից» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին:
22-ամյա ֆուտբոլիստն ու Անգլիայի չեմպիոնը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել:
«Ես իսկապես ոգևորված եմ նոր մարտահրավերով։ Կտեսնեմ, թե ինչպես կարող եմ Պրեմիեր լիգայում հանդես գալ։ Հուսով եմ՝ լավ ելույթներ կունենամ։ Ես նաև խոսել եմ այնտեղ խաղացած մի քանի խաղացողների հետ, և նրանք ինձ ասել են, որ Պրեմիեր լիգան կատարյալ է ինձ համար։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ իմ առաջին խաղին»,- ասել է Վիրցը պայմանագիրը ստորագրելուց հետո:
«Լիվերպուլը» Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 125 միլիոն եվրո:


