
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- - 

Բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը՝ Այանա Մեյվեզերը ձերբակալվել է նախօրեին կատարած ծանր հարձակման համար՝ հաղորդում է TMZ Sports-ը։
Այանան շաբաթ այցելել է ռեփեր Youngboy NBA-ի տուն, որտեղ նա եղել է այլ աղջկա ընկերակցությամբ։ Մեյվեզերի դուստրն ասել է, որ ինքը ռեփերի հարսնացուն է՝ խնդրելով այդ աղջկան լքել տունը։
Աղջիկների միջև դիմակայությունը շարունակվել է խոհանացում, որտեղ բանավոր «փոխհրաձգությունից» հետո Այանա Մեյվեզերը դանակի մի քանի հարված է հասցրել այդ աղջկան։ Վերջինին տեղափոխել են հիվանդանոց։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Մեյվեզերի դուստրն այս պահին գտնվում է Հյուսթոնի բանտերից մեկում։

