Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն իր խաղընկեր, իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստներ Չավիի և Անդրես Ինիեստայի հետ:
«Ռոդրին, կարծես, Չավիի և Ինիեստայի «խառնուրդը» լինի: Նա փոխանցում է՝ ինչպես Չավին, իսկ դրիբլինգը նման է Ինիեստայի դրիբլինգին»,- անգլիացու խոսքը փոխանցում է Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա իսպանացին «Քաղաքաբնակներին» միացել է 2019 թվականին՝ տեղափոխվելով Մադրիդի «Աթլետիկոյից»:
Ռոդրին Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 152 հանդիպում, խփել 13 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում:


