Logo

Ֆաբիո Ֆոնինին՝ կարիերայի 400-րդ հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:04 / 20.07.2022• Թենիս
null

Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին խոսել է Համբուրգի մրցաշարում իր կարիերայի 400-րդ հաղթանակը գրանցելու մասին:

«Չէի սպասում, որ կարող եմ նման նվաճման հասնել: Ես 35 տարեկան եմ, և հետ նայելով պետք է ասեմ, որ սա մեծ ձեռքբերում է ինձ համար: Իհարկե, ես երջանիկ եմ»,- Ֆոնինիի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Գերմանիայի բաց առաջնության 1/16 եզրափակիչում Ֆաբիո Ֆոնինին 6:3, 3:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է սովենացի թենիսիստ Ալյաժ Բեդենեին։ 1/8 եզրափակիչում Ֆոնինին կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ Հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ