«Արսենալը» ցանկանում է 5 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետն Ուիլյամ Սալիբայի հետ, տեղեկացնում է Foot Mercato-ն։
Լոնդոնյան ակումբն արդեն առաջարկ է կատարել ֆրանսիացուն․ ընթանում են բանակցություններ։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Պաշտպանի շուրջ զարգացող իրադարձություններին հետևում է Մադրիդի «Ռեալը», որը ցանկություն ունի ձեռք բերելու ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն արդեն հաջորդ ամռանը։
24-ամյա Սալիբան այս մրցաշրջանում անցկացրել է 3 հանդիպում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


