Logo

Foot Mercato. Մբապեի եղբայրը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը

21:16 / 13.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեի եղբայրը` Էթան Մբապեն, կարող է փոխել մարզական քաղաքացիությունը, հաղորդում է Foot Mercato-ն:

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան (FAF) մտադիր է «Լիլի» 18-ամյա ֆուտբոլիստին Ալժիրի մարզական քաղաքացիություն տալ և հրավիրել ազգային հավաքական: Կրտսեր Մբապեն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի Մ19 հավաքականում:

Հիշեցնենք, որ Մբապեների մայրը` Ֆայզա Լամարին, ալժիրցի է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ