Logo

Football Italia. 39-ամյա Ջեկոն մոտ է Ա Սերիա վերադառնալուն

15:17 / 08.06.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Էդին Ջեկոն մոտ է Իտալիայի Ա Սերիա վերադառնալուն, հաղորդում է Football Italia-ն:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 39-ամյա ավագը բանակցություններ է վարել «Բոլոնիայի» հետ: Թուրքական «Ֆեներբահչեի» հետ հարձակվողի պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

Բոսնիացին «Ինտերի» և «Ռոմայի» կազմում Ա Սերիայում անցկացրած ընդհանուր 268 խաղում խփել է 107 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ