«Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը 1,5 տարի բացակայելուց հետո վերսկսել է մարզումները, հաղորդում է Football Italia-ն:
Լեհ ֆուտբոլիստը 2024 թվականի հունիսին ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստանալուց հետո 1 տարի բացակայել էր խաղադաշտից, իսկ մարզումները վերսկսելուց հետո կրկին վնասվածք էր ստացել: Ընդհանուր առմամբ` փորձառու ֆուտբոլիստը բաց է թողել 550 օր:
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


