«Փարիզը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով, հաղորդում է Footmercato-ն:
Վերջերս 39-ամյա իսպանացու և ֆրանսիական «Նիսի» բանակցությունները ձախողվել են, ինչից հետո «Փարիզը» սկսել է լրջորեն հետաքրքրվել նրա տրանսֆերով: Ռամոսն էլ դեռևս սպասում է համեմատաբար ավելի հավակնոտ ակումբի առաջարկի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է:
Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


