Երևանում անցկացվող Footure Championship ֆուտզալի սիրողական մրցաշարում ավարտվել է խմբային փուլը և հայտնի են փլեյ-օֆֆի զույգերը։
Առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն «Լեո» և «Լեգիոն» թիմերը։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ԵՊՀ-ի ու Ֆրանսիական համալսարանի թիմերը։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն փետրվարի 5-ին։
Խմբային փուլին մասնակցել են 8 թիմեր։ A և B խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը դուրս են եկել փլեյ-օֆֆ։
Footure Championship-ի առաջնային նպատակն է սպորտային հասարակության շրջանում առաջացնել հետաքրքրություն սիրողական ֆուտզալի հանդեպ։ Սա մի հարթակ է, որտեղ սիրողական թիմերը կարող են լավագույնս դրսևորել իրենց և փորձել ուժերը։
Մասնակիցներին խրախուսելու համար նախատեսված է մրցանակային ֆոնդ, իսկ լավագույն խաղացողները կստանան անհատական մրցանակներ։


