Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի նախնական փուլի C խմբի երկրորդ տուրում «Երևանն» ուժերը չափեց Ջիբրալթարի «Եվրոպայի» հետ:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը որակավորման փուլում տարավ առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով 15-1 հաշվով:
C խմբի մյուս խաղում անգլիական «Լոնդոն Հելվեցիան» 9-6 հաշվով հաղթեց լատվիական «Պետրովին» և 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Երևանը» և «Պետրովը» ունեն 3-ական միավոր, իսկ «Եվրոպան» կրել է 2 պարտություն:
Հիշեցնենք, որ առաջին տուրում երևանյան ակումբը 2-7 հաշվով պարտվել էր «Պետրովին»: Վերջին երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին: «Երևանն» ուժերը կչափի «Լոնդոն Հելվեցիայի», իսկ «Եվրոպան»՝ «Պետրովի» հետ:
C խմբի հաղթողը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, որակավորման նախնական փուլ, C խումբ, 2-րդ տուր
«Երևան» - «Եվրոպա»՝ 15-1 (9-0)
Ասլանյան, 00'31'', 28'06'' Մաշումյան, 03'21'', 29'36'', 36'23'' Դավիդյան, 04'42'', 05'21'', 19'51'', Պատատյան, 06'56'', 13'16'', 22'00'', Մելիքյան, 14'53'' (10մ), Սարգսյան, 19'30'', Միքայելյան, 24'57'', Թումբարյան, 35'27'', Ֆրեյլ, 24'43''
«Երևան»․ Մեկնարկային կազմ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 5. Գեղամ Թումբարյան, 10. Սարո Գալստյան (ա), 15. Դավիթ Ասլանյան, 23. Արթուր Պատատյան։
Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 16. Արտյոմ Զաքարյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան։
Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով


