Logo

Forbes-ի անդրադարձը Հայսատանին

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 16.10.2019Թոփեր
Հայաստանը Forbes ի անդրադարձում2 - Forbes-ի անդրադարձը Հայսատանին

Forbes հեղինակավոր ամսագիրը անդրադարձել է Անդրկովկասյան այսպես կոչված արահետին (Transcaucasian Trail), որը  ձգվում է Հայաստանից մինչև Վրաստան՝ սահմանի երկայնքով և կազմելով 1800 մղոն (2896կմ) երկարություն, բացահայտում է հայկական և վրացական մշակույթի ուշադրությանն արժանի տեսարժան վայրերը: Տարբեր երկրներից ժամանած արշավականները, մասնակցեելով այս հիանալի ծրագրին, կիսվել են իրենց տպավորություններով:

Կալավան 960x639 - Forbes-ի անդրադարձը Հայսատանին
Կալավան

Արշավակաների համար սա հիանալի հնարավորություն է  եղել զգալու ոչ միայն բնության գույներն ու ծանոթանալ լադշաֆտային առանձնահատկություներին, այլ նաև տեսնել տեղացիների հյուրընկալությունն ու ջերմությունը:

Հյուրատուն Ֆիլիջանում 960x1440 - Forbes-ի անդրադարձը Հայսատանին
Հյուրատուն Դիլիջանում

Երթուղին սկսելով Երևանից` արշավականները  անցնել են  Սևանա լճով, ապա շարունակել  են ճանապարհը Կալավան, Գոշ քաղաքներով, ինչպես նաև «Դիլիջան ազգային պարկի»  անտառներով՝ հայկական Շվեյցարիայով,  ինչպես տեղացիներն են այն անվանում: Հաղարծինի վանական համալիրից մինչև Հաղպատ՝ դեպի հյուսիս վրացական սահման: Գիշերակացը՝ Դիլիջանի հյուրատներից մեկում՝ վայելելով տեղացիների ջերմությունն ու հյուրընկալությունը: Իսկ հայկական խոհանոցը անտարբեր չի թողել զբոսաշրջիկներին՝ իր թարմ թխած բուրավետ լավաշով, պանրի տեսակներով, բանջարեղենի բազմազանությամբ, ավանդական դոլմայով և այս ամենը եզրափակած հայկական ավանդական  փախլավայով, սուրճութեյով:

Հայկական խոհանոցի գույները 960x720 - Forbes-ի անդրադարձը Հայսատանին
Հայկական խոհանոցի գույները

Անդրկովկասյան ճանապարհը հրաշալի խթան է հայկական զբոսաշրջութունը զարգացնելու և Հայաստանի մասին ճանաչելիությունը էլ ավելի բարձրացնելու համար:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ