Logo

Forever 20. «Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով

16:19 / 26.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լիվերպուլը», ի հիշատակ ակումբի հավերժ «20» համար Դիոգու Ժոտայի, 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։

Ակումբի մարզաշապիկների դիմերեսին գրված կլինի Forever 20 (հավերժ 20)։ Պորտուգալացի ֆուտբոլիստն այդ խաղահամարով էր հանդես գալիս «Լիվերպուլում»։

«Լիվերպուլը» նաև «Էնֆիլդ» ստադիոնի տարածքում Ժոտայի ու նրա եղբոր` Անդրե Սիլվայի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրի։

28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ