Logo

«Ֆրանց Բեկենբաուերի առողջական վիճակը վատացել է». Լոտար Մաթեուս

15:10 / 23.08.2023• Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի առողջական վիճակը վատացել է, հայտնել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի նախկին կիսապաշտպան Լոտար Մաթեուսը:

«Նրան առավելագույն առողջություն մաղթենք, որպեսզի հին Ֆրանցը վերադառնա՝ լի էներգիայով: Նա էր միշտ ասում, որ առողջությունն ամեն ինչից վեր է, բայց հիմա դրա պակասն ունի: Ֆրանցը լավ չէ: Հուսանք՝ կլավանա»,- գերմանական RTL հեռուստաընկերությունը մեջբերում է Մաթեուսի խոսքը:

77-ամյա Ֆրանց Բեկենբաուերը Եվրոպական չեմպիոնների գավաթի եռակի հաղթող է, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, Գերմանիայի հնգակի չեմպիոն, Եվրոպայի 1972 թվականի և աշխարհի 1974 թվականի առաջնությունների հաղթող: Որպես գլխավոր մարզիչ՝ Բեկենբաուերը դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող և աշխարհի, Ֆրանսիայի ու Գերմանիայի չեմպիոն: Նա կարիերան ավարտել է 1983 թվականին, 2009 թվականից Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ