Logo

Ֆրանց Բեկենբաուերի թոռն ավարտել է կարիերան 22 տարեկանում

12:07 / 05.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանացի կենտրոնական պաշտպան Լուկա Բեկենբաուերը, որն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի թոռն է, հայտարարել է կորոնավիրուսի հետևանքով պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի «Վակեր Բուրգհաուզեն» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի նոյեմբերին վարակվել էր կորոնավիրուսով և մինչև հիմա զգում է հիվանդության հետևանքները:

«Անգամ հիմա՝ 9 ամիս անց, ես միայն որոշ չափով եմ կարողանում սպորտով զբաղվել: Բավականին երկար ժամանակ կպահանջվեր, որ վերադառնայի նախկին ռեժիմին: Դա է պատճառը, որ ցանկանում եմ հնարավորինս շուտ կանգ առնել»,- Լուկա Բեկենբաուերի խոսքը մեջբերում է TZ-ն:

Գերմանացի պաշտպանը նաև հայտնել է, որ կշարունակի խաղալ «MTV Մյունխեն» սիրողական թիմում։

Հիշեցնենք, որ Լուկա Բեկենբաուերը Գելզենկիրխենի «Շալկեի» սան է, կարիերայի ընթացքում մասնակցել է 108 խաղի, խփել 7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ