Logo

France Football. «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Արսենալին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.04.2020ՍՊՈՐՏ
France Football. «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Արսենալին» - France Football. «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Արսենալին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

Մադրիդի «Ռեալն» առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալին» թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ՝ հաղորդում է France Football-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը պատրաստ կլինի համալրել «Արքայական ակումբի» կազմը, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի։ Օբամեյանգի չհեռանալուն կարող է նպաստել նոր պայմանագրի առաջարկումն ավելացված աշխատավարձի չափով կամ խոստումը, որ «Արսենալը» բաց կթողնի նրան գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2021 թվականի ամռանը։

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Օբամեյանգն «Արսենալի» կազմը համալրել է 2018 թվականի հունվարին Դորտմունդի «Բորուսիայից»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 63,75 մլն եվրո։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ