«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը TNT Sports-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում ՊՍԺ-ից կրած պարտությունը:
«Խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի, տվյալ պահին, գուցե, լավագույն թիմի հետ: Լավ խաղ անցկացրինք, հպարտ եմ իմ խաղացողներով ու երկրպագուներով:
Առաջին խաղակեսում իդեալական ֆուտբոլ ցուցադրեցինք և ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի: Եվ սա դեռ վերջը չէ. քրտնաջան աշխատում ենք՝ կազմն ավելի ուժեղ դարձնելու համար»,- նշել է դանիացին:
Կարդացեք նաև՝


