Logo

Ֆրանկո Ֆոդան՝ Հայաստանի և Կոսովոյի հավաքականների նմանության մասին

18:27 / 21.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Կոսովոյի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպման սպասելիքներից, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Պրիստինայում լավ մարզումներ ենք անցկացրել Հայաստան ժամանելուց առաջ։ Թիմը պատրաստ է, թեև երկու ֆուտբոլիստներ՝ Ամիր Ռահմանին ու Միլոտ Ռաշիցան, թեթև վնասվածք ունեն։ Մյուսները պատրաստ են հանդիպմանը։

Կոսովոյի և Հայաստանի հավաքականներն ունեն լավ ֆուտբոլիստներ՝ հատկապես տեխնիկական պատրաստվածության առումով։ Երկու թիմերն էլ լավ են պաշտպանվում և ինչ-որ առումով, այո, նման են։

Վերջին մարզումների ընթացքում մենք մեծ ուշադրություն ենք դարձրել տակտիկական բաղադրիչի վրա։ Փորձում էինք արագ դուրս գալ պաշտպանությունից, արագ աշխատել գնդակով ու լինել ավելի ագրեսիվ։

Չգիտեմ, թե որ թիմն է վաղվա խաղի ֆավորիտը։ Կարծում եմ՝ լավ նախապատրաստվել ենք այս հանդիպմանը։ Ամեն բան նորմալ է։ Փորձելու ենք լավ խաղալ ու հաղթել»,- նշել է գերմանացի մասնագետը։

Հայաստան – Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին ու կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Այդ խաղից 4 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Չեխիայի հավաքականի հետ։

Մարտի 21-ին Կոսովոյի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետականում»։

Պետրակովի գլխավոր խնդիրը, ձախլիկ վինգերների հանելուկը․ Հավաքականի հայտացուցակի հետքերով

Հայաստան - Կոսովո. Տարվա առաջին հանդիպմանն ընդառաջ

Վեդատ Մուրիքի․ «Մենք ֆավորիտ ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ