Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին կարծիք է հայտնել ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ:
«Սպերցյանը վաղուց պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Կարծում եմ, որ «Ինտերը» հիանալի տարբերակ է նրա համար»,- իտալացու խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերը», «Ֆիորենտինան» և «Սասուոլոն»: «Ինտերում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրասֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։


