Logo

Ֆրանկո Մաստանտուոնոն վնասվածք է ստացել

17:14 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նոյեմբերի 3-ին արգենտինացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ախտորոշվել է մկանային բորբոքում։ «Լոս Բլանկոսը» չի հայտնել նրա ապաքինման ժամկետը։

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան սոցցանցերում գրում է, որ 18-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի նոյեմբերի 4-ին «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում կայանալիք հանդիպումը։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ