Logo

Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի պատվիրակության կազմը

12:19 / 27.07.2023Այլ մարզաձևեր
null

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

5 մարզաձևում Հայաստանը կներկայացնեն 19 մարզիկներ, որոնք ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Հայաստանի պատվիրակությունը հուլիսի 26-ին մեկնել է մրցավայր:

Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր վազք), Դավիթ Սարգսյանը (200 և 400 մետր վազք), Յանա Սարգսյանը (հեռացատկ և եռացատկ), Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք) և Մարիաննա Բաղյանը (100 և 200 մետր վազք)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում 5 մարզիկ է ընդգրկվել՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ):

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: 

Երկուական մարզիկ է ընդգրկված հեծանվային սպորտի և սեղանի թենիսի թիմերում: Մրցավայր են մեկնել հեծանվորդներ Խաչիկ Շարյանը և Վահե Վիրաբյանը, ինչպես նաև սեղանի թենիսի ներկայացուցիչներ Ավետ Վասիլյանը և Ռիմա Խլղաթյանը:

Չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան մարզիկները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (Հայաստանը չորրորդ անգամ կմասնակցի): 

Հայաստանը 2009 թվականից է մասնակցում Ֆրանկոֆոնիայի խաղերին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ