Ֆրանսիացիները վաճառքի առաջին փուլում գնել են 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի 50 տոկոսը։
RMC-ի տվյալներով, վաճառքի առաջին փուլում հասանելի է եղել երեք միլիոն տոմս, որոնք վաճառվել են առնվազն երեք փաթեթով։ Մարզասերները մարտի 15-ից կարող են գրանցվել՝ մասնակցելու վաճառքի երկրորդ փուլին, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է գնել մեկ տոմս: Վաճառքում դեռ 5 միլիոն տոմս կա։
Համաձայն վերջին հարցման՝ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը (82 տոկոս) կարծում է, որ տոմսերի գները չափազանց բարձր են։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Փարիզում տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


