Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկի» կազմը համալել է Թբիլիսիի «Դինամոյի» բրազիլացի եզրային հարձակվող Վագներ Գոնսալվեսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով մեկ մրցաշրջան կանցկացնի երևանյան ակումբում:
Բրազիլացին այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Դինամո», որի կազմում մասնակցել է 16 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում վինգերը խաղացել էր նաև հյուսիսմակեդոնական «Շկենդիայում», վրացական «Դիլայում», «Սաբուրթալոյում», Բաթումիի «Դինամոյում», բելգիական «Սերկլ Բրյուգեում», ուկրաինական «Կրիվբաս» և «Դնեպր-1» ակումբներում: Գոնսալվեսը ֆրանսիական «Բաստիայի» սան է:
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


