Ֆրանսիական «Հավրը» 6-ամյա երկրպագուին արգելել է այցելել թիմի հանդիպումներին։ Երեխան «Ռեյմսի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (0-3) տրիբունայից ստվարաթղթե բաժակներ ու թղթե գնդակներ է նետել խաղադաշտ, հաղորդում է L’Equipe-ը։
Ակումբը երեխային արգելել է ստադիոն այցելել մինչև 2025թ․ սկզբնամասը։ Նա իրերը նետել էր իր ընկերոջ ուղղությամբ, սակայն դրանք ընկել էին խաղադաշտ, բայց չէին դիպչել ոչ ոքի։
«Հավրից» հայտնել են, որ ստադիոնի ու Լիգա 1-ի կանոնակարգը բոլորի համար է՝ անկախ տարիքից։
Լիգա 1-ի 13-րդ տուրից հետո Ֆրանսիայի հնագույն ակումբներից մեկը 12 միավորով 16-րդ տեղում է։