Հանրահայտ Goal.com պորտալը կազմել է Եվրո-2024-ի ֆավորիտ համարվող հավաքականների վարկանիշային աղյուսակը:
Ցուցակը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը: Երկրորդ տեղում Պորտուգալիայի ազգային թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած Բելգիայի հավաքականը: Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան 7-րդն է:
Շարքը շարունակում են Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Հունգարիան, Ավստիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Դանիան, Թուրքիան, Ուկրաինան, Սլովակիան, Շվեյցարիան, Չեխիան, Սլովենիան, Ռումինիան, Շոտլանդիան, Լեհաստանը, Ալբանիան և Վրաստանը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում:
Եվրո-2024-ի խմբերը
А խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա:
B խումբ. Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա:
C խումբ. Սլովենիա, Դանիա, Սերբիա Անգլիա:
D խումբ. Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա:
E խումբ. Բելգիա, Սլովենիա, Ռումինիա, Ուկրաինա:
F խումբ. Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա:

-25.jpg)
