Logo

Ֆրանսիան մեկ միլիոն եվրո կնվիրաբերի ուկրաինացի մարզիկներին

19:41 / 27.02.2023Այլ մարզաձևեր
null

Ֆրանսիայի կառավարությունը մեկ միլիոն եվրո կնվիրաբերի ուկրաինացի մարզիկներին 2024թ․ Փարիզում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախապատրաստական փուլի համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։

Ուդեա-Կաստերան մեկն է ֆրանսիացի քաղաքական գործիչներից, որոնք դեմ են ռուս և բելառուս մարզիկների մասնակցությանը Փարիզ-2024-ին։ Նրա խոսքով, դա կարող է առաջացնել սկեպտիցիզմ։

Ավելի վաղ Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցելուն դեմ էր արտահայտվել նաև Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։

Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանն առայժմ մեկ օլիմպիական ուղեգիր ունի հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ