Ֆրանսիական Ալպերում 2030 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն ներկայացրել է մրցաշարի բյուջեն, հաղորդում է Inside The Games-ը` հղում անելով պաշտոնական հայտարարությանը:
Կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի բյուջեն կկազմի 2.1 միլիարդ եվրո։ Այս գումարի 26%-ը կծածկվի պետական միջոցներով, իսկ մնացածը՝ հեռուստատեսային իրավունքների վաճառքի, հովանավորչական պայմանագրերի, արտոնագրման, հյուրընկալության և տոմսերի վաճառքի մասնավոր եկամուտներից։
Խաղերը կանցկացվեն 2030 թվականի փետրվարի 1-17-ը։
Ֆրանսիան չորրորդ անգամ կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը։ 1924 թվականին խաղերն անցկացվել էին Շամոնի Մոն Բլանում, 1968-ին՝ Գրենոբլում, իսկ 1992-ին՝ Ալբերվիլում։
Հիշեցնենք, որ 2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ն Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում:


